Խաչատուր Աբովյան
1821 թ. Անտոն եպիսկոպոսը Խաչատուր Աբովյանին Էջմիածնի վանական դպրոցից տեղափոխում է Թբիլիսի՝ հայկական դպրոցում «գիտելիքներն ավարտելու» և ռուսերեն լեզու ուսումնասիրելու համար: Աբովյանն այստեղ մնում է 4 տարի:1817 թ. Ներսես Աշտարակեցու հրավերով Ղարաբաղից Թիֆլիս է գալիս հայկաբանի հռչակ վայելող Պողոս վարդապետ Ղարաբաղցին: Տափիթաղի եկեղեցու խցում նա կազմակերպում է իր դպրոցը, որը դառնում է 1824 թ. բացված Ներսիսյան դպրոցի նախապատրաստական բաժանմունքը: Աբովյանը սովորում է Պողոս Ղարաբաղացու դպրոցում, որը իր ոգով, ուսման բովանդակությամբ ու մեթոդներով քիչ էր տարբերվում ժամանակի մյուս «խալիֆայական» դպրոցներից:Աբովյանը Ներսիսյան դպրոցում սովորում է ընդամենը 2 տարի: Հաշվի առնելով, որ երրորդ դասարանի աշակերտներն արդեն Պողոս վարդապետի դպրոցում անցել են հիմնական ավանդական գիտությունները՝ ճարտասանությունը, տրամաբանությունը, քերականությունը և որ այդ աշակերտներն արդեն չափահաս լինելով, հետագայում դպրոցում այլևս առանձին բան չունեն սովորելու, դպրոցի ղեկավարությունը նպատակահարմար է համարում 1825-ի վերջերին կազմակերպել հանդիսավոր ավարտական քննություններ՝ հիշյալ աշակերտներին տալով ավարտական վկայականներ: Այդ առաջին 11 շրջանավարտների թվում էր նաև Խաչատուր Աբովյանը:

Leave a comment